Հայցապահանջի գումարի չափը հրապարակելուց հետո բրիտանական Daily Mail տաբլոիդն իր կայքից հեռացրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանի Թրամփի «շքախմբի» աշխատանքի մասին հոդվածը, հայտնում է Reuters:

Համացանցային այն հասցեով, որը նա տնօրինում էր, այժմ ստանդարտ գրառում է գալիս չգտնված էջի մասին՝ առաջարկելով օգտվել կայքի որոնման համակարգից:

Հոդվածի արձագանքը պարզաբանող Daily Mail-ի գրառման մեջ նշված է, որ խմբագրությանը սխալ են հասկացել: Նախ՝ հոդվածում նշված փաստերը վերցվել էին հասանելի այլ աղբյուրներից, եւ լրագրողները չէին պնդում, որ դրանք ճշմարիտ են: Երկրորդ՝ հոդվածի իմաստն այն էր, որ «այդ հայտարարությունները կարող են ազդել ԱՄՆ-ում ընտրությունների վրա, եթե անգամ կեղծ են»:

Փաստաբան Չարլզ Հարդերը, որը ներկայացնում է Մելանի Թրամփի շահերը, հայտնել է հայց ներկայացնելու մասին՝ մտադիր լինելով իր վստահորդի հեղինակությանը հասցված վնասի փոխհատուցման համար 150 մլն դոլար պահանջել: