Կերմլում չեն սպասում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այսօրվա բանակցությունները որոշակի առաջընթացի կհանգեցնեն Կուրիլյան կղզիների տարածքային վեճի հարցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Չարժե ակնկալել, որ այսօրվա հանդիպման արդյունքում տարածքային վեճը տեղից կշարժվի»,- ասել է նա

Պեսկովի կարծիքով՝ այդ խնդրի լուծման համար «անհրաժեշտ է տեւական եւ մանրակրկիտ փորձագիտական աշխատանք» եւ փոխզիջում: Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ նախկինում եւս Վ. Պուտինը հույս է հայտնել, որ փոխզիջում կգտնվի: Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ քանիցս բանակցություններ են ընթացել արտգործնախարարների մակարդակով, եւ այդ աշխատանքը կշարունակվի:

Նա շեշտել է, որ ներկայումս Մոսկվան եւ Տոկիոն «կոնկրետացման եւ տնտեսական համագործակցության պլանի լրացումը սկսելու ճանապարհին են», որը Աբեն Պուտինին էր ներկայացրել Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Պեսկովի կարծիքով՝ ՌԴ նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի այսօրվա հանդիպումը «կարեւոր ուղենիշ» կլինի Ճապոնիայի նախագահի պաշտոնական այցի նախապատրաստման համար: