Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շտայնմայերը աջակցել է, աջակցում է ու աջակցելու է Բունդեսթագի բանաձեւին»,- ասել է նա: Շեֆերը նշել է, որ արտգործնախարարն ինքն էլ է պատգամավոր, դրա համար էլ փաստաթղթի ընդունումը նրան «նաեւ անձամբ» է վերաբերում:





























