Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեին նախապատրաստումը սկսելու մասին: Սեպտեմբերի 2-ին նա Մեծ Բրիտանիայից երկրի անկախության կողմնակիցներին կոչ է արել մասնակցել երկրի պատմության մեջ խոշորագույն քաղաքական քննարկմանը՝ կառավարության ղեկավարին հնարավորություն տալով գնահատել հանրաքվեի գաղափարի հանդեպ ժողովրդի աջակցության մակարդակը: Այս մասին հայտնում է DW-ն:
Առաջին նախարարը գիտի, որ հանրաքվե չի կարող անցկացվել, եթե պարտության հավանականությունը մեծ լինի, նշել է The Independent-ը:
Եմ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի հարուցած «սեյսմիկ փոփոխությունները», ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Ազգային խորհրդարանում երկար ժամանակ պահպանողականների իշխանության ղեկին մնալը նշանակում են, որ հասունացել է Շոտլանդիայի ապագայի վերաբերյալ բանավեճի անհրաժեշտությունը», կարծում է Սթերջենը:
«Փոփոխությունների այս դարաշրջանում յուրաքանչյուր շոտլանդացու ձայնը լսելի դարձնելու համար ես մեկնարկում եմ երկրի պատմության մեջ քաղաքական ուշադրության ամենամասշտաբային արշավը: Բանավեճերը կներառեն անկախության հարցի քննարկումը»,- նշված է առաջին նախարարի պաշտոնական հայտարարության մեջ, որով ավելի ուշ նա հանդես կգա Շոտլանդիայի խորհրդարանաի պատգամավորների առջեւ:
2014 թվականին տեղի ունեցած առաջին հանրաքվեին շոտլանդացիների 55 տոկոսը Մեծ Բրիտանիայից անկախանալու դեմ է քվեարկել:





























