Թուրքիան հայտարարեց Մերձավոր Արեւելքում իր՝ առավել ակտիվ դերի մասին: Նույն օրը ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը զորքեր մտցրեց Սիրիա, ինչի արդյունքում ԻԼԻՊ-ը զգալի տարածքներ կորցրեց Եփրատի հովտում: Ամեն դեպքում՝ թուրքական գործողությունը թերահավատորեն ընդունվեց այդ երկրի դաշնակիցների կողմից: Ըստ Inosmi-ի՝ այս մասին գրել է նորվեգական Dagbladet պարբերականը:
Պատճառը քրդերի դիրքերի ուղղությամբ Թուրքիայի հարձակումներն են, մասնավորապես՝ վերջերս վերանվաճված Ջարաբլուսում: BBC-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ ամերիկյան դեսպանը հայտարարեց, որ այդ ներխուժումն «անընդունելի է»:
«Թուրքիան լեգիտիմ եւ անկախ պետություն է»,- ընդգծեց Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Օմար Չելիքն այն բանից հետո, երբ Ռուսաստանը նույնպես հանդես եկավ այդ երկրի քննադատությամբ:
Ըստ BBC-ի՝ ռուսները թուրքական կառավարությանը խնդրեցին դադարեցնել ԻԼԻՊ-ի թշնամիների դեմ հարձակումները, ինչը դուրս չեկավ թուրքերին:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեմ
Թուրքիան վաղուց արդեն շատ լարված հարաբերություններ ունի քրդական բազմաթիվ խմբավորումների հետ: Մասնավորապես՝ այդ տարածաշրջանում սեփական պետությունն ունենալու՝ քրդերի ցանկության, ինչպես նաեւ թուրքական հողում քրդական կազմակերպությունների իրականացրած ահաբեկչությունների պատճառով:
«Անընդունելի են ահաբեկչական կազմակերպությունների հետ համաձայնության մասին հայտարարությունները եւ ակնարկներն այն մասին, որ նրանց հետ բանակցություններ են ընթանում, ահա թե ինչն է անընդունելի»,- հայտարարեց Օմեր Չելիքը, որն ակնհայտորեն հիասթափված էր գերտերությունների կողմից անբավարար աջակցության առիթով:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման՝ Չելիքը նույնպես քրդերի վրա հարձակումները դադարեցնելու մեծ ցանկություն չցուցաբերեց:
Գլխավոր նպատակը քրդերն են
ВВС-ի հաղորդմամբ՝ դա վատ լուր է Սիրիայի Ժողովրդավարական ուժերի համար (ՍԺՈՒ):
ԱՄՆ-ի դաշնակից կազմակերպությունն անցյալ ամիս գրավեց Մանբիջը՝ ԻԼԻՊ-ին ստիպելով փախչել ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ քաղաքից:
Բերգենի համալսարանի պատմաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Կնյուտ Ս.Վիկյորը քաղաքի գրավումն ԻԼԻՊ-ի դեմ պայքարում առաջընթաց կոչեց:
«Ամենակարեւորը՝ Ռաքքայի շուրջ ԻԼԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող շրջանների եւ թուրքական սահմանների միջեւ ուղին փակելն է: Այդ ճանապարհով խմբավորումն ապրանքներ, զենք եւ մեր երկրներից զինյալներ է ստանում»,- Dagbladet-ի թղթակցին ասել է Վիկյորը:
Պարբերականի վերլուծաբան Մորտեն Ստրանդի խոսքով՝ «Եփրատի վահան» գործողությն մեջ Թուրքիայի գլխավոր նպատակն է՝ խոչընդոտել այնպիսի ջոկատների առաջխաղացումը, Սիրիայի Ժողովրդավարական ուժերի ապստամբներն են:




























