Փարիզում հանցագործի հետ ընդհարման հետեւանքով կին ոստիկան է վիրավորում ստացել: Breaking911-ը հայտնում է,որ դեպքը տեղի է ունեցել Վինսեննես օկրուգում: 29-ամյա տղամարդը հարձակվել է բուժքրոջ վրա ու դանակով հարվածել կին ոստիկանին: Նրան հոսպիտալացրել են կոկորդի մասում լուրջ վիրավորումով:

Հարձակվողն ինքը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Հարձակման դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: