Ցանցում հայտնվել են ուրբաթ` սեպտեմբերի 2-ին Ֆլորիդայի նահանգում մոլեգնած «Էրմին» մրրիկի կադրեր:  CNN-ը նշում է, որ վերջին անգամ Ֆլորիդայում նման տարերային աղետ տեղի էր ունեցել 11 տարի առաջ: Իշխանությունները զգուշացնում էին, որ մրրիկը կարող է վտանգ ներկայացնել բնակչության համար:   Քամու պոռթկումների արագությունը հասնում էր ժամում    130 կմ-ի, սակայն մի քանի ժամ անց մասնագետներն արձանագրեցին, որ մրրիկը թուլացել է եւ արեւադարձային ցիկլոն է դարձել: Հազարավոր մարդիկ առանց լույսի են մնացել, բայց զոհվածների եւ տուժածների մասին տեղեկություն չկա, հայտնում է  Lenta-ն: