Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն աննորմալ է համարել իրավիճակը, երբ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ չկա խաղաղության պայմանագիր:
«Եկեք վերջ տանք այդ աննորմալ վիճակին, որը ձգվել է 70 տարի»,-ասել է նա՝ դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արեւելյան տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ավարտելով տարածքային վեճերը, սկսել նոր հարաբերություններ կառուցել, նոր դարաշրջան սկսել, որը կտեւի եւս 70 տարի:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի իր տարածքների շուրջ առեւտուր չի անում: Նրա խոսքով, Մոսկվան շատ կցանկանար հասնել Ճապոնիայի հետ այնպիսի վստահության, ինչպիսին կա Չինաստանի հետ, այսինքն փոխզիջման հասնելու հնարավորություն ստեղծել:




























