ԱՄՆ նախկին պետքարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը մտադիր չէ պաշտպանել ԱՀՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին՝ ոչ դեմոկրատ Հիլարի Քլինթնոին, ոչ հանրապետական Դոնալդ Թրամփին:
Իր դիրքորոշումը նա ներկայացրել է ԱՄՆ մեկ այլ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի հետ համատեղ հայտարարությունում: «Մենք մեր աջակցությունը չենք հայտնի որեւէ մեկին այս նախագահական մրցավազքում: Մենք ձգտում ենք նպաստել երկկուսակցական արտաքին քաղաքականության ձեւավորմանը, եւ մենք մտադիր ենք դրան տրամադրել մեր ջանքերը ինչպես հիմա, այնպես էլ ընտրություններից հետո»,-ընդգծել են դիվանագետները:



























