Ֆիլիպինների նախագահ Ռոբրիգո Դուտերտեն Դավաո քաղաքում որոտացած պայթյունից հետո  հայտնել է երկրում «անօրինականության վիճակի» մասին: Դուտերտեն, որը Դավաոյի քաղաքապետ է եղել ավելի քան 20 տարի, պայթյունի պահին քաղաքում էր գտնվում:

Նա նշել է,որ պայթյունը անսովոր ժամանակ է որոտացել, նաեւ խոստացել է կրկնապատկել ջանքերը հանցավորության ու ապստամբ շարժումները ճնշելու համար, փոխանցում է Reuters –ը: «Ես պետք է երկրում հայտարարեմ անօրինականության վիճակ, ինչը ռազմական դրությունը չէ»,- նշել է նա: Դուտերտեն պայթյունը ահաբեկչություն է անվանել, նշում է CNN–ը «Մենք գործ ունենք ահաբեկչության այլանդակ պատկերի հետ»,- նշել է նա:

Առայժմ պայթյունի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: Միջադեպի հետեւանքով վերջին տվյալներով 14 մարդ է զոհվել, 67-ն էլ վիրավորում ստացել: