Բանգլադեշում ոստիկանությունը ոչնչացրել է մի մարդու, որը նախապատրաստել էր Դաքքայում այս տարվա հուլիսին սրճարանի վրա հարձակված գրոհայիններին, որի հետեւանքով 22 մարդ էր մահացել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, սպանված տղամարդը, որը հայտնի է Մուրադ անունով, գլխավորել է «Ջամաաթ ուլ մոջահեդի Բանգլադեշ» ահաբեկչական խմբավորման մարտական թեւը: Այս կազմակերպությունը միացել է «Իսլամական պետությանը»:
Ոստիկանության պնդմամբ, հենց Մուրադն է մարզել ահաբեկիչներին, որոնք Դաքքայում հարձակվել էին սրճարանի վրա: Տղամարդը սպանվել է ոստիկանության հետ բախման ժամանակ: Ոստիկանության 4 աշխատակիցներ վիրավորվել են, երբ գրոհայինը մաչետեյով, ատրճանակով եւ նռնակով զինված հարձակվել է նրանց վրա:





























