B20 բիզնես գագաթնաժողովը, որում առաջատար գործարարները կքննարկեն համաշխարհային տնտեսության ու բիզնեսի զարգացման խնդիրները, նաեւ ռեկոմենդացիաներ կպատրաստեն G20–ի առաջնորդների համար, բացվել է սեպտեմբերի 3-ին չինական Խանչժոու քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկօրյա գագաթնաժողովի առաջնայնություններն այս տարի լինելու են առեւտուրն ու ներդրումներ են, ենթակառուցվածքը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը,զբաղվածությունը ու կոռուպցիայի դեմ պայքարը:

Չինական կողմի հայտարարությամբ, B20 –ի այս գագաթնաժողովը կդառնա ամենածավալունը դրա գոյության ամբողջ պատմության ընթացքում: Ըստ կազմակերպիչների տվյալների ՝ այս տարի դրան մասնակցելու են աշխարհի 32 երկրների բիզնես շրջանակների ու 26 միջազգային կազմակերպությունների ավելի քան 800 ներկայացուցիչներ: Մասնակիցներից են լինելու նաեւ Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ՀԲ նախագահ Ջիմ Են Քիմը: Բացման արարողության ժամանակ ելույթ կունենա ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

В20-ը բիզնես ասոցացիաների ոչ պաշտոնական միություն է, որոնք համագործակցում են բիզնես համայնքի, G20-ի կառավարությունների ու միջազգային կառույցների միջեւ երկխոսությանն աջակցելու համար: