Թաիլանդի թագավոր Պհումիպհոն Ադուլյադետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ծանր վարակի» պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Թաիլանդի թագավորական պալատի տվյալները:
Հաղորդման համաձայն, 88-ամյա միապետ շնչառության հետ կապված բարդություններ են առաջացել, նվազել է ճնշումը եւ եղել է տենդ: Թագավորի վիճակը բարելավել է, բայց նա շարունակում է մնալ հիվանդանոցում: Աղբյուրը նշել է, որ վերջին 5 տարիներին ծեր միապետը պարբերաբար անցկացրել է հիվանդանոցներում:





























