Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով այսօր՝ սեպտեմբերի 3-ին, այդ երկիր է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին NEWS.am-ին հայտեց ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը, որի մահվան մասին երկրի իշխանությունները հաղորդել են նախօրեին, Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ: Այստեղ այսօր տեղի կունենա Քարիմովի հուղարկավորությունը:
Այս պահին Սամարղանդի օդային տարածքը փակ է քաղաքացիական թռիչքների համար:





























