ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Միշել Տեմերին մաղթել է արգասաբեր գործունեություն եւ հաջողություններ երկրի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի արդեն նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ է արվել: