Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ-պարկում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլ Անտոնովիչը հուշարձանը կբացի հոկտեմբերի 17-ին, հայտնում է Asbarez թերթը:

Հուշակոթողը, որի հեղինակը քանդակագործ Վահան Թոմասյանն է, պատրաստված է Արարատյան դաշտավայրից բերված սեւ տուֆից: Այն երկու մասի է բաժանված՝ որպես Հայոց ցեղասպանությանը հետեւած հոգեւոր եւ ֆիզիկական բեկման խորհրդանիշ:

Հեղինակի խոսքով՝  հուշարձանն այնպես է քանդակվել, որ քարերը մեկի մյուսի վրա են տեղադրվում 4, 24, 19, 15 աստիճան անկյամբ, որը խորհրդանշում է 1915 թվականի ապրիլի 24-ը: