Եվրամիության արտգործնախարարները Բրաստիսլավայում ոչ պաշտոնական հանդիպմանը չեն քննարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փուլային վերացումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք անդրադարձել այդ հարցին, չնայած այսօր այն ակտիվորեն քննարկվել է ԵՄ-ի առանձին երկրներում, մասնավորապես` Գերմանիայում: Մենք կենտրոնացել ենք նրա վրա, թե ինչպես հասնել մինսկյան համաձայնագրերի լիակատար իրականացմանը», — ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը կարող է առանց քննարկումների երկարաձգել Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:





























