ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համարում է, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորման հասնելը հնարավոր է:
«Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը իր միկրոբլոգում ՝ ի պատասխան այն տեսանյութին, որը հրապարակել էր հայ լրագրող Օնիկ Կրիկորյանը:
Տեսանյութը արվել է «Մեկ Կովկաս» երաժշտական փառատոնի ընթացքում, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից
Նշենք, որ տեսանյութը ցուցադրվել էր Meydan TV ինտերնետային ալիքով, որը հետապնդվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
#NKpeace is possible. https://t.co/uo0eHAKgML
— James Warlick (@AmbJamesWarlick) September 3, 2016





























