Թայլանդի հարավում ռումբի պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս մեկը վնասվածքներ է ստացել: AP-ը հայտնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, ռումբը տեղադրված է եղել ռելսերի վրա եւ պայթել է, երբ անցնում էր գնացքը: Պայթյունը վնասել է վերջին վագոնը: Դրա հետեւանքով երկաթուղու մեկ աշխատակից զոհվել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել:




























