Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի հարաբերություններում սկսվել է «ոսկե դարաշրջան»: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստան մեկնելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի G20 գագաթնաժողովին, փոխանցում է BBC–ն: Նա նշել է, որ մտադիր է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել Բրիտանիայի ու Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումը:
Նրա խոսքով, Brexit-ից հետո Բրիտանիան առաջատար կդառնա միջազգային առեւտրի ոլորտում: Նա նշել է, որ հիմնական ուղերձը գագաթնաժողովի մասնակիցներին կլինի այն, որ երկիրը բաց է բիզնեսի համար: «Մենք մտադիր ենք առանցքային դեր կատարել համաշխարհային ասպարեզում»,- նշել է նա:





























