Ֆրանսիացիների գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջադրվի նոր ժամկետում։

Սոցիալական հետազոտությունների IFOP կենտրոնի հարցման մասնակիցների 85 տոկոսը դեմ է Օլանդի առաջադրմանը։ «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «ՖրանսՊրեսը», հարցվածների երեք/քառորդը կարծում է, թե նախագահը, այդուհանդերձ, կառաջադրվի։

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ձախ ուժերի կողմնակիցները Ֆրանսիայում ավելի շատ համակրում են «Ձախ ճակատի» ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելենշոնին, որի օգտին արտահայտվել է հարցվածների 41 տոկոսը։ Օլանդը երկրորդն է՝ 36 տոկոսով, վարչապետ Մանուել Վալսը՝ 34 տոկոս է ստացել։

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2017թ. գարնանը։