Ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի մերձակայքում՝ «Դելտա Ֆեյր» ժամանցի այգում ատրակցիոնի վթարի հետեւանքով 14 մարդ է տուժել:
AP-ի փոխանցմամբ՝ խափանվել է Moonraker ատրակցիոնը: Հատուկ հարմարանքները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց ընկնել աթոռներից, բացվել են՝ մինչեւ ատրակցիոնի լիարժեք կանգառը: Արդյունքում մարդիկ ցած են ընկել:
Մի քանի մարդ «վախեցել եւ նյարդայնացել է», սակայն, այգու տնօրինության հավաստմամբ, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել: Հոսպիտալացումն ավելի շատ նախազգուշական միջոցառում է եղել:





























