G20-ի երկրները հաստատել են ազգային արժույթների մրցակցային արժեզրկումից հրաժարման իրենց պարտավորությունները, հայտնի է դարձել G20-ի գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հաղորդագրությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հաստատում ենք մեր նախկին պարտավորությունները փոխարժեքների հանդեպ, ներառյալ մրցակցային արժեզրկումից հրաժարումը եւ մրցունակության բարձրացման նպատակով փոխարժեքների թիրախավորման քաղաքականություն չընտրելը», — ասված է փաստաթղթում:
«Քսանի» երկրները պայմանավորվել են նաեւ «մանրազնին կերպով ստուգել եւ հստակորեն տեղեկացնել մակրոտնտեսական եւ կառուցվածքային քաղաքականության միջոցների մասին` դրա հետ կապված անորոշության նվազեցման, բացասական երկրորդական հետեւանքների նվազեցման եւ թափանցիկության բարելավման համար»:





























