ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հանչժոում (Չինաստան) ընթացող «Քսանյակի խմբի» գագաթնաժողովում քննարկել են Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման հարցում փոխգործակցության մեխանիզմները: Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունից:
«Շարունակվել է մեր երկրների փոխգործակցության մեխանիզմների քննարկումը՝ Սիրիայի տարածքում կուտակված ահաբեկիչների ոչնչացման նպատակով, ինչը կօգնի Սիրիայում բազմամյա հակամարտության քաղաքական կարգավորմանը:
Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ՝ ներառյալ Ուկրաինայի եւ Եմենի հակամարտությունները, իսրայելա-պաղեստինյան կարգավորման վիճակը, Կորեական թերակղզու իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների որոշ ուղղություններ»,- հաղորդել են նախարարությունից:



























