Սեպտեմբերի 3-ը «մասնագիտությամբ ռուս» Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է: Ամենասիրված գրողներից մեկը 2016-ին 75 տարեկան կդառնար:
Իր ստեղծագործություններում Դովլաթովը հաճախ է անդրադառնում սեռերի փոխհարաբերությունների խնդրին: NEWS.am -ը վերհիշել ու ի մի է բերել կանանց մասին ամենահետաքրքիր մեջբերումներն ու հատվածները: Լուսանկարներում ներկայացված են այն կանայք, որոնք գրողի կյանքի գլխավոր մուսաներն են եղել:

Կնոջ հետ զրույցում մեկ ցավոտ պահ կա: Դու փաստեր ես ներկայացնում, փաստարկներ, հիմնավորումներ: Դիմում ես տրամաբանությանն ու ողջամտությանը: Եվ անսպասելիորեն հայտնաբերում ես, որ հենց միայն քո ձայնի հնչողությունը նրան տհաճ է:
«Արգելոց»

Լավ մարդու համար կանանց հետ հարաբերությունները միշտ դժվար են ստացվում: Նա  իր ուսերին քարշ է տալիս ազնվության, խելքի, ջանասիրության, խղճի ու հումորի տանջալի բեռը: Իսկ հետո նրան լքում են հանուն մի սրիկայի: Եվ այդ սրիկային ծիծաղելով պատմում են լավ մարդու ձանձրալի արժանիքների մասին:
Կանայք սիրում են միայն տականքներին, դա բոլորը գիտեն: Սակայն տականք լինելը ոչ բոլորին է տրված:
Ես մի ծանոթ ունեի՝ «վալյուտչիկ» Ակուլան: Կնոջը ծեծում էր բահի կոթով: Նրան իր սիրուհու շամպունն էր նվիրել: Սպանել կատվին:
Կյանքում մեկ անգամ նրա համար պանրով բուտերբրոդ էր պատրաստել: Կիննամբողջ գիշեր հեկեկում էր հուզմունքից ու քնքշանքից: Ինը տարի պահածոներ էր Մորդովիա ուղարկում: Սպասում էր ...
«Փոխզիջում»

Ասյա Պեկուրովսկայայի հետ 

Տրվել մարդուն, որը Տոլստոյին Դոստոեւսկու հետ է շփոթում...Անձամբ ես դա չեմ հասկանում ...
«Օտարերկրացի կինը»

 Բորյայի կինը, օրիարդական ազգանունը Ֆայնցիմմեր, սիրում էր կրկնել. «Բորյան այնքան է խմել իմ արյունը, որ հիմա նա էլ է կիսով չափ հրեա»:
«Ճամպրուկը»

Մեր կանանց փիլիսոփայությունը հետեւյալն է. Եթե դու մենակ ես երեխայի հետ, առանց մի գրոշի՝ մի՛ հպարտացիր: Քեզ մի քիչ համեստ պահի՛ր»: Նրանք համարում էին, որ Մարուսյայի նման  ծանր վիճակում կինը պետք է հոգնած, խղճուկ ու կախման մեջ լինի: Կամ ավելի լավ է՝ հիվանդ, խանգարված նյարդերով: Այդ դեպքում մեր կանայք նրան կարեկցանքով կվերաբերվեին: Եվ նույնիսկ, չեմ կասկածում, կօգնեին:
Իսկ այսպես, եթե չափից հպարտ է, թող ուրեմն ինքն էլ տակից դուրս գա: Մի խոսքով
«Ուզում ես, որ ես քեզ խղճա՞մ: Թույլ տուր նախ քո ստորացումը վայելեմ»:
«Օտարերկրացի կինը»

Ինչ-որ բան տղամարդուն ստիպում է առանձնահատուկ նրբանկատ լինել իր կնոջ երեւակայական սիրեկանների հետ:
«Մասնաճյուղ»

Ես չգիտես ինչու միշտ անհանգստանում եմ, եթե երկու կին մենակ են մնում: Առավել եւս եթե նրանցից մեկը իմ կինն է:
«Արգելոց»

Ասյա Պեկուրովսկայա 

Մարուսյան ասաց նրան.
-Առաջ դու սիրում էիր ինձ որպես կին
Ցեխնովիցերը պատասխանեց.
-Հիմա ես քեզ ընկալում եմ որպես մարդ:
Մարուսյան չգիտեր՝ վշտանար,թե ուրախանար: Բայց ի վերջո վշտացավ:
Երեւում է, այդպես են ստեղծված կանայք՝ նրանք չեն սիրում երկրպագուներ կորցնել:
«Օտարերկրացի կինը»

Նրա բոլոր ընկերուհիներն ամուսնացած էին: Նրանց դրությունը տարբերվում էր կայունությամբ: Բնականաբար նրա ոչ բոլոր ընկերուհիներն էին լավ ապրում: Ոմանք դավաճանում էին իրենց ամուսիններին: Ոմանք կոպտորեն շահագործում նրանց: Շատերը դիմանում էին դավաճանություններին: Բայցեւայնպես նրանք ամուսնացած էին: Հենց միայն ամուսնու առկայությունը նրանց լիարժեք էր դարձնում շրջապատի աչքերում:
Ամուսինը անհրաժեշտություն էր: Ամուսին պետք էր ունենալ թեկուզ որպես ատելության առարկա:
«Օտարերկյա կինը»

Խենթություն է ապրել մի տղամարդու հետ, որը չի հեռանում միայն որովհետեւ զլանում է:
«Ճամպրուկ»

Լենա Դովլաթովայի հետ (օրիորդական ազգանունը՝ Ռիթման) 

Կինը ռուս գրողի համար կարող է երեք բան անել: Կարող է կերակրել նրան: Կարող է անկեղծորեն հավատալ նրա հանճարեղությանը: Եվ վերջապես կինը կարող է նրան հանգիստ թողնել: Ի դեպ, երրորդը չի բացառում երկրորդն ու առաջինը:
«Ճամպրուկ»

Փողը չէ, որ գրավում է կնոջը: Ոչ էլ ավտոմեքենաները ու թանկարժեք իրերը: Ոչ ռեստորանն ու թանկարժեք հագուստը: Ոչ էլ հզորությունը, հարստությունն ու նրբագեղությունը: Այլ այն, ինչը մարդուն դարձրել է հզոր, հարուստ ու նրբագեղ: Այն ուժը, որով օժտված են մի քանիսը ու որից զուրկ են մյուսները:
«Մասնաճյուղ»

Օլենկան շուտով 13 տարեկան էր դառնալու: Չի կարելի ասել, թե Գոլովկերը  սիրում էր այդ թախծոտ, փխրուն աղջկան: Բայց նա կապվել էր նրան: Առավել եւս որ աղջիկը, աշխարհում գրեթե միակն էր, որ հարգարք էր տածում նրա նկատմամբ: Երբ մայրը պատժում էր նրան, նա խնդրում էր .
- Քեռի Բորյա, ինձ թույն գնեք:
«Հանդիպեցինք, խոսեցինք»

«Գրքում ու կնոջ մեջ կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը»: Նույնիսկ հիմա, կյանքի անթիվ հիասթափություններից հետո, այս մոտեցումը ինձ ձանձրալի է թվում: Եվ ինձ առաջվա պես միայն գեղեցիկ կանայք են դուր գալիս:
«Ներկայացում»:

Բայցեւայնպես, ընկերությունն ավարտված էր: Չի կարելի ասել «Ողջույն, թանկագինս» այն կնոջը, որին Աստված գիտի ինչ էիր շշնջում: Մի տեսակ չի հնչում...
«Արգելոց»

Լենա Դովլաթովա 

Լիզան ասում է. Ինտրոդուկցիան ձգձգվեց: Մենք պետք է քնենք իրար հետ կամ էլ բաժանվենք:
«Հանդիպեցինք, խոսեցինք»

Լիզան, ինչպես ասում են, սկսում էր խորհել կյանքի մասին: Ընդհատելով լվացքը կամ մի կողմ դնելով կարը, ասում էր.
-Հանուն ինչի՞ է այս ամենը: Դե լավ, ենթադրենք եւս երկու հազար կարկանդակ ուտեմ: Տասներկու զույգ երկարաճիտ կոշիկ մաշեմ: Տասը անգամ Մերձբալթիկա մեկնեմ ...
Գոլովկերը նման լուրջ բաների մասին չէր մտածում: Նա հարցնում էր. «Ինչո՞վ քեզ Մերձբալթիկան դուր չի գալիս» Նա առհասարակ չէր մտածում: Նա պարզապես ապրում էր ու վերջ:
«Հանդիպեցինք, խոսեցինք»

Առաջ կանայք ասում էին. «Ահա կգտնեմ գեղեցիկ ու հարուստ մեկին, այդ ժամանակ կիմանաս»:
Հիմա ասում են «Կմեկնեմ Ամերիկա»...
«Արգելոց»

Թամարա Զիբունովայի հետ 

Պատանեկության տարիներից ես չէի հասկանում, թե ինչպես կարող են կնոջ մեջ գոյակցել անտարբերությունն ու տագնապը:
«Արգելոց»

-Իսկ ո՞ւր է իմ տաբատը,- հարցնում եմ,- Քեզ Վերան է մերկացրել,-արձագանքում է Մարկովը,- նրանի՛ց հարցրու: Ես տաբատը հանեցի,-բացատրում է Վերան, իսկ ժակետը՝ ամաչեցի...
Իմ ուժերը չբավականացրեցին նրա ասածը ըմբռնելու համար
«Արգելոց»

Կանայք չեն սիրում նրանց, ովքեր խնդրում են: Ստորացնում են նրանց, ովքեր հարցնում են: Հետեւաբար մի՛ խնդրիր: Ու հնարավորության դեպքում՝ մի՛ հարցրու: Վերցրու, եթե կարող ես ինքդ վերցնել: Իսկ եթե չես կարող՝ անտարբեր ձեւացիր:
«Մասնաճյուղ»

Բոլոր մարդիկ յուրովի են դաժան: Տղամարդիկ օրինակ կոպտում են ու ստում: Ինչպես կարող են՝ խուսանավում են: Սակայն նույնիսկ ամենադաժան տղամարդը չի բղավի քեզ. «Հեռացի՛ր: Մեր միջեւ ամեն ինչ վերջացած է...»
Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք այդ ամենը արտասանում են հեշտությամբ ու նույնիսկ ոչ առանց բավականության: «Հեռացի՛ր: Զզվում եմ քեզնից: Ինձ այլեւս չզանգես»...
Սկզբում նրանք լացում են ու հեկեկում: Հետո մեկ ուրիշին են գտնում ու բղավում «Հեռացի՛ր, հեռացի՛ր»
Ես նման բան նույնիսկ ի վիճակի չեն արտասանել ...
«Օտարերկրյա կինը»

Ես միանգամայն վստահ եմ, որ կարելի է գերել ցանկացած կնոջ սիրտ, անվերջ լուսանկարելով նրան»:
«Մասնաճյուղ: Հաղորդավարի գրությունները»

Թամարա Զիբունովա (կենտրոնում)