Ամերիկյան NBC հեռուստաալիքն ու Lionsgate ստուդիան Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիսթի» մոտիվներով սերիալ կնկարահանեն: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ը:
Գլխավոր հերոսը, սակայն, ոչ թե դեռահաս տղա կլինի, այլ 20-ամյա աղջիկ: Նկարահանումների եւ պրեմիերայի ժամկետների մասին չի հաղորդվում: Նախագիծն առայժմ մշակման փուլում է:
Դիքենսն իր վեպը մաս-մաս տպագրել է 1837-1839 թվականներին: «Օլիվեր Թվիսթն» մեծ առաջընթաց էր բրիտանական գրականության մեջ՝ որպես ստեղծագործություն, որի կենտրոնում երեխան է:
«Օլիվեր Թվիսթը» բազմիցս է էկրանավորվել: Ամենահայտնին, թերեւս, Ռոման Պոլանսկիի ֆիլմն է՝ Բառնի Քլարքի գլխավոր դերակատարմամբ, որը մեծ էկրան է բարձրացել 2005 թվականին:





























