Սեպտեմբերի 6-ին հրատարակվել են Հարի Փոթերի տիեզերքի մասին Ջոան Ռոուլինգի երեք նոր էլեկտրոնային գրքերը: Boston Globe-ը փոխանցում է, որ դրանք վաճառվում են Pottermore թեմատիկ կայքում ու ռիթեյլերների մոտ:
«Իշխանություն, քաղաքականություն ու ձանձրալի պոլտերգեյստներ» (Power, Politics And Pesky Poltergeists) գիրքը նվիրված է մասնավորապես պրոֆեսոր Դոլորես Ամբրիջին , նաեւ՝ պրոֆեսոր Հորացիո Սլիզնորթի եւ Հոգվարթսում ապագա Վոլան դե Մորտի հարաբերություններին: Գրքում կան նաեւ տեղեկություններ մոգության նախարարության մասին ւո Ազկաբան բանտի մասին:
«Հերոսականություն, ծանր փորձարկումներ ու վտանգավոր հոբբի» (Heroism, Hardship and Dangerous Hobbies) հավաքածուն պատմում է Միներվե Մակտոնագալի ու Ռիմուս Լյուպինի մասին:
«Հոգվարթս. Ոչ ամբողջական ու անբավարար ուղեցույց» (Hogwarts: An Incomplete and Unreliable Guide) Հարի Փոթերի երկրպագուներին թույլ կտա իմանալ հանրահայտ դպրոցի գաղտնիքների մասին:
:





























