Հայաստանի ազգային արխիվը 2017-ին կսկսի հեռուստաֆիլմերի թվայնացման աշխատանքները: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացը մի քանի տարի կտեւի: Նա հավելել է, որ Ազգային արխիվը միաժամանակ կիրականացնի նաեւ լուսանկարների եւ գրառումների թվայնացում:
«Մեզ մոտ պահվում են Ավետիք Իսահակյանի, Պարույր Սեւակի, Մարտիրոս Սարյանի ելույթների ձայնագրությունները: Եթե ոչ այսօր, ապա վաղը դրանք անպայման կօգտագործվեն»,- ընդգծել է Ամատունի Վիրաբյանը՝ հայտնելով, որ Ազգային արխիվն այս տարի կավարտի փաստագրական ֆիլմերի՝ 35-միլիմետրանոց ժապավենների թվայնացումը





























