Լրատվամիջոցները հայտնել են Ջորջ Մարտինի «Երգ սառույցի ու կրակի» ընդհանուր շարքից «Ձմռան քամիները» գրքի թողարկման ենթադրյալ օրը: NME-ն հայտնում է, որ Amazon կայքի ֆրանսիական տարբերակում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ֆենթեզի սագայի շարունակությունը վաճառքում կհայտնվի 2017 թ. մարտի 9-ին: Պաշտոնական հաստատում դեռ չկա:

«Ձմռան քամիները» վեցերորդ վեպն է Մարտինի հանրահայտ շարքից: Հինգերորդ մասը՝ «Պար հրեշների հետ», թողարկվել է 2011-ի հուլիսին: 2016-ի օգոստոսին գրողը հայտնել էր, որ առաջվա պես աշխատում է «Ձմռան քամիների վրա»:

Voyager Books/Harper Collins-ում հայտնել են, որ հրատարակման օրվա մասին դեռ ոչ մի վերջնական տեղեկություն չկա, փոխանցում է The Independent-ը: