Սոցցանցերի չինացի օգտատերերը ցնցող տեսահոլովակ են հրապարակել: Mirror-ի փոխանցմամբ՝ հոլովակում տղամարդու ձեռքին «մարդկային դեմքով» խոճկոր է: Դրանից զատ, խոճկորի ճակատին անհասկանալի ուռուցք կա, որը սեռական օրգանի է նման:

Հոլովակում երեւում է, որ մուտանտ-խոճկորը շնչառական համակարգի խնդիրներ ունի: Անհայտ է, թե որտեղ է կատարվել նկարահանումը եւ ինչն է եղել մուտացիայի պատճառը: Որոշ օգտատերեր հակված են աղտոտված էկոլոգիայի տարբերակին: