Ֆուտբոլի Ադրբեջանի առաջնության լավագույն ռմբարկու Բահոդիր Նասիմովը չի հրավիրվում Ուզբեկստանի ազգային հավաքական:

Azerisport-ի տեղեկություններով, «Նեֆթչիի» հարձակվողին չի ուզում հավաքականում տեսնել գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովը: Ադրբեջանցի լրագրողների կարծիքով, դրա գլխավոր պատճառը մարզիչի ազգությունն է. Վադիմ Աբրամովը հայ է:

Հերթական անգամ ադրբեջանցիները հայկական հետք են «բստրել»: