Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 2 անընդմեջ պարտությունները Թուրքիայում լուրջ քննարկումների առիթ են դարձել։ Եթե Գերմանիայի դեպքում հավաքականի մարզիչ Գուս Հիդինգը նշում էր, թե պարտվել են աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին, Ադրբեջանի դեպքում պարզապես լռում է, քանի Թուրքիան պարտվեց 102-րդ տեղում գտնվող Ադրբեջանին եւ նույնիսկ չկարողացավ մեկ գոլ խփել։
Այս կապակցությամբ, թուրքական խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Ալի Ռըզա Օզթուրքը հարցեր է ուղղել խորհրդարանի նախագահությանը եւ պետնախարար Ֆարուք Նաֆըզ Օզքանին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը հետաքրքրվել է, թե, արդյոք, ճի՞շտ են այն պնդումները, որ Հիդինգի նկատմամբ Հոլանդիայում դատական գործընթաց է տեղի ունեցել, ինչպես նաեւ 2007-ին մեղադրանք է առաջադրվել Բելգիայում կեղծ բնակության վայր ցույց տալու համար։ Ընդդիմադիր պատգամավորը պահանջել է բացահայտել Հինդինգի հետ ստորագրած պայմանագրի մանրամասները, տարեկան աշխատավարձի չափը եւ լուսաբանել մամուլում։



























