Ֆրանսիայից ուզում են արտաքսել երեք երեխաներով հայկական ընտանիքին՝ հայ- ադրբեջանական խառը ընտանիքների ժառանգներին, գրում է ֆրանսիական Courrier Picard պարբերականը
Սիանոսյանների ընտանիքում երեք երեխաներ կան: Ընտանիքը քաղաքացիություն չունի: Ամյեն քաղաքի պրեֆեկտուրան ուզում է նրանց արտաքսել Ադրբեջան, հայտնել է «Կրթական ցանց առանց սահմանների» կազմակերպության անդամ Մարսել Դեկերբելը, որը պաշտպանում է այս ընտանիքի իրավունքները
Սեւակն ու Անահիտը ծնվել են հայ-ադրբեջանական խառը ընտանիքներում, որոնք 90-ականներին Ռուսաստան էին մեկնել: Այնտեղ նրանք մեծացել էին առանց փաստաթղթերի: Նույնիսկ ամուսնանալուց հետո, երբ արդեն ծնվել էին առաջին երկու երեխաները (երրորդը՝ Լեան, Ֆրանսիայում է ծնվել) նրանք չեն կարողացել բնակության թույլատվություն ստանալ: Ավելին, նրանց հետապնդում էին: 2013-ին նրանք ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից ու ապաստան փնտրել Ֆրանսիայում: Ֆրանսիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրելու՝ նրանց խնդրանքը, գրում է պարբերականը:
2016-ի հունիսի 2-ից սկսած նրանք ապրում են անլեգալ վիճակում, քանի որ նրանցից պահանջել են հեռանալ երկրից: Հասարակական կազմակերպությունը պաշտպանել է Սիանոսյաններին ու քաղաքացիակաան դատարան է դիմել այս հարցով:«Պետական զեկուցողը նշել է, որ այդ ընտանիքը Ադրբեջան ուղարկելն անհնար է, քանի որ այդ երկրի քաղաքացիություն նրանք չունեն»,- նշել է Մարսել Դեկերվելը
Սպասելով դատարանի որոշմանը, որը մի քանի շաբաթից է կայացվելու, ընտանիքը կացարան է փնտրում ՝ ներկա ՝ ժամանակավոր կացարանից նրանց կվտարեն սեպտեմբերի կեսերին:





























