Սան Ֆրանցիսկոյում ստեղծել են Alchema կոչվող սարքը, որը կարող է մեկ կոճակի սեղմումով ցանկացած քանակությամբ միրգը վերածել ալկոհոլի: Սարքը թույլ է տալիս խնձորօղի կամ գինի պատրաստել մրգերի, շաքարի եւ խմորիչի միջոցով, որի համապատասխան բաղադրատոմսը կարելի է գտնել սարքի հավելվածի մեջ,փոխանցում է Kedem-ը:
Սարքի հեղինակները նշում են, որ իրենք կցանկանային պարզեցնել օղու եւ գինու պատրաստումը՝ այն դարձնելով մեկ գավաթ սուրճ եփելու պես հեշտ: Սարքից օգտվելու շնորհիվ օղին կարող է պատրաստ լինել 1-2 շաբաթում, այնինչ գինու համար մոտ 16 շաբաթ է անհրաժեշտ:





























