Արական սեռի ներկայացուցիչները թռչող բուրավետ միացություններ են արտադրում, որոնք էգական սեռին պատրաստում են սերունդ տալուն, բայց նաեւ նպաստում են նրանց վաղաժամ ծերացմանը: Այս արդյունքը հաստատվել է մկների եւ որդերի մասնակցությամբ փորձի ընթացքում, բայց կարող է տարածվել նաեւ կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչների եւ մարդկանց վրա: Այս մասին գրում է The Independent-ը:
Ըստ Ռոսիսյակայա գազետայի, պարտադիր չէ, սակայն, որ այդ ընթացքում տղամարդիկ կանանց կողքին լինեն: Բավարար է միայն հոտը, որում ֆերոմոնների երկու տարբեր տեսակ կա: Ֆերոմոններից մեկը վաղ սեռական հասունացում է առաջացնում, իսկ երկրորդը դանդաղեցնում է վերարտադրողական համակարգի ծերացումը, բայց եւ արագացնում է ընդհանուր օրգանիզմի ծերացումը:
Առայժմ վաղ է եզրակացնել, որ այս մեխանիզմը բոլոր կաթնասունների պարագայում է գործում. այս հարցում լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Սակայն գիտնականները ենթադրում են, որ իրենց աշխատանքը կարող է հանգեցնել դեղամիջոցի ստեղծման, որը կդանդաղեցնի սեռական հասունացումն ու մարդկանց ծերացումը:





























