Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների տարելիցի միջոցառման ժամանակ վատ է զգացել: Ըստ Lenta-ի՝ այս մասին սոցցանցերում գրել են ականատեսները:

Քլինթոնի ինքնազգացողության վատանալու մասին տեղեկությունը հայտնվել է News Executive-ի Twitter-ում: Գրառման համաձայն՝ Մանհեթենում հիշատակի ցույցի ժամանակ նախագահի թեկնածուն ուշագնաց է եղել, ինչից հետո թիկնապահները նրան դեպի մեքենան են տարել:

Ավելի ուշ պարզաբանում հրապարակվեց, որ Քլինթոնի ոտքը սայթաքել է, դեպի մեքենա ուղղվելիս նա կորցրել է կոշիկը, սակայն ուշագնաց չի եղել: