Բրիտանացի ճանապարհորդը հասցրել է մեկ չվերթի ընթացքում յոթ օդանավակայանում լինել, ըստ որում՝ դրանցից երկուսը գտնվում էին Միացյալ Թագավորության սահմաններից դուրս, հայտնում է The Daily Mail-ը:

Ջեյմս Մաթոնն իր ճանապարհը դիտավորյալ երկարացրել է՝ ավիաընկերություններից որքան հնարավոր է շատ բոնուսային մղոններ հավաքելու համար: Նրա ճանապարհորդությունը երկու օր է տեւել:

Լոնդոնի Գաթվիկի օդանավակայանից նա թռչել է Լա Մանշի նեղուցում գտնվող Ջերսի կղզի: Զբոսաշրջիկն այնուհետեւ վերադարձել է Բրիտանիայի մայրաքաղաքի օդանավակայան, որտեղից ուղեւորվել է Ամստերդամ: Նիդերլանդներից Մաթոնը թռել է Լոնդոնի մեկ այլ՝ Հիթրոուի օդանավակայան:

Նա եղել է նաեւ Գլազգոյի եւ Շեթլանդյան կղզիների (Շոտլանդիա) օդանավակայաններում: Նրա երթուղին եզրափակվել է Աբերդինի օդանավակայանում, որտեղից նա մեկնել է Սենթ Անդրուս քաղաք՝ ընկերոջն այցելելու համար:

Բրիտանացին ասել է, որ բոնուսային մղոններին իրեն եւ կնոջը բիզնես կարգի օդանավերով ճանապարհորդելու եւ շքեղ հյուրանոցներում իջեւանելու հնարավորություն են ընձեռում: Նրա խոսքով՝ վերջին 2,5 տարվա ընթացքում ինքն օգտագործել է մոտ կես միլիոն միավոր: Դա օգնել է գրեթե 30 հազար եվրո խնայել։