Փարիզի իշխանությունները քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հակահասարակական  պահվածքի դեմ պայքարի ծառայություն են ստեղծել, հայտնում է BFMTV-ն:

Նոր կառույցում 1,8 հազար մարդ կաշխատի: Նրանց պարտականության մեջ է մտնում ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում պարեկելը` ի հայտ բերելու եւ կասեցնելու փարիզեցիների եւ քաղաքի հյուրերի անպատշաճ պահվածքը:  Մասնավորապես, կհետեւեն, որ մարդիկ ծխուկները եւ ծամոնը աղբարկղը նետեն, ինչպես նաեւ` որ կենցաղային թափոնները հայտնվեն հատուկ կոնտեյներներում:   

Բացի այդ, պարեկները կորսան բնական կարիքները հասարակական վայրերում հոգալու սիրահարներին: 

Անհրաժեշտության դեպքում կարգի ապահովման աշխատակիցները կարող են օրինախախտի նկատմամբ ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել` մահակներ եւ արցունքաբեր գազով բալոններ: Պարեկները իրավունք ունեն տեղում տուգանք նշանակել  (չափը 68 եվրո է կազմում) կամ օրինախախտներին հասցնել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանցով կզբաղվեն արդեն ավելի լուրջ մակարդակում:   

Քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ նոր ծառայության աշխատանքի արդյունքում Փարիզի փողոցներն ավելի մաքուր կդառնան: Բացի այդ, արտակարգ դրության (ԱԴ) պայմաններում, որը գործում է Ֆրանսիայում, վերահսկողության ուժեղացումը չի խանգարի, պնդում են քաղաքապետարանի պաշտոնյաները: