Վաշինգթոնում Սպիտակ տնից քիչ հեռու բացվել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի Դոնալդ Թրամփի շքեղ հյուրանոցը, հայտնում է Reuters-ը:
Trump International Hotel հյուրանոցը պատմական շենքում է գտնվում: Վերանորոգումը երկու տարի է տեւել ու 200 մլն դոլար արժեցել: Հյուրանոցն ունի 263 համար: Մեկ անձի համար համարը օրական 20 հազար դոլար արժե:
Բացման օրը շենքի մոտ հավաքվել է մոտ 40 ցուցարար, որոնք քննադատել են Թրամփին, մասնավորապես անլեգալ ներգաղթյալների դեմ պայքարելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ նրա առաջարկի համար:
Միլիարդատիրոջ դուստր Իվանկա Թրամփն է հորը օգնել բանակցել ԱՄՆ կառավարության հետ՝ պատմական շենքը 60 տարով լիզինգով տրամադրելու մասին: Իվանկան է նաեւ զբաղվել հյուրանոցի դիզայնի ու վերանորոգման աշխատանքներով
Հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերին է ծրագրված:





























