ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կհանդիպի ճապոնացի եւ հարավկորեացի իր գործընկերների հետ, հայտնում է Reuters–ը։ Հանդիպման հիմնական նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային վերջին փորձարկումների կապակցությամբ հետագա քայլերի քննարկումն է։
ԱՄՆ–ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան ձգտում են հասնել ՄԱԿ ԱԽ–ում Հյուսիսային Կորեայի դեմ խստացված պատժամիջոցներ ընդունելուն։





























