Նիգերիայի նախկին նախագահ Գուդլաք Ջոնաթանի կինը 31.5 մլն դոլարի չափով բանկային հաշվի նկատմամբ հավակնություն ունի: Գումարը սառեցվել է հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Փեյշնս Ջոնաթանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ապարգելափակել Skye Bank բանկի հինգ հաշիվները, որոնք սառեցվել են հուլիսին, ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովի աշխատակիցների կողմից:
Միաժամանակ, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հաշիվներից միայն մեկն է Փեյշնս Ջոնաթանի անունով: Մյուսները բացվել են նախկին առաջին տիկնոջ փաստաբաններից մեկի տան սպասավորների անուններով:





























