Amnesty International կազմակերպության եւ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության իրավապաշտպաններն արշավ են սկսել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջելով ներում շնորհել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Արշավին միացել են նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը: Նրա խոսքով՝ լրագրողներին փոխանցելով գաղտնի փաստաթղթերը՝ Սնոուդենը ցույց տվեց, որ ԱԱԳ-ն խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ նրանց գաղտնալսելու համար տարբեր գործիքներ օգտագործելով:

Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին նաեւ նշել է, որ Սնոուդենը գործել է հանրության շահերից ելնելով: Նա հայտարարել է, որ նրա համարձակ քայլից հետո նրան որպես լրտեսի վերաբերվելն առնվազն հեգնական է: