ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի համար պայքարում դեմոկրատ Հիլարի Քլինթոնից առաջ է անցնում 5 տոկոսային կետով: Այսպիսին են The Los Angeles Times պարբերականում հրապարակված հարցման արդյունքները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թրամփին սատարել է հարցման մասնակիցների 47%-ը, Քլինթոնին՝ 42%-ը:

Օհայո նահանգում Bloomberg-ի անցկացրած հարցումն էլ ցույց է տվել, որ Թրամփին սատարում է նահանգի բնակչության 48%-ը, Քլինթոնին՝ 43%-ը:

Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ CNN հեռուստաալիքը նշել է, որ վերջին շրջանում առաջին անգամ այն ցույց է տալիս Օհայոյում Թրամփի դիրքերի ամրապնդումը, որտեղ վերջին ամիսների ընթացքում առաջատար էր Հիլարի Քլինթոնը: Այս տվյալները, ըստ CNN-ի, արտացոլում են ընդհանուր միտումները, որ նախընտրական արշավի ընթացքում մրցակցությունն ավելի դաժան է դառնում: