Բանգլադեշի մայրաքաղաքում հատուկ վայրեր են առանձնացվել՝ զոհաբերության համար, սակայն քաղաքի բազմաթիվ բնակիչներ որոշել են չհետեւել իշխանությունների սահմանած կարգին: ABC News-ի փոխանցմամբ՝ նրանք կենդանիներին մորթել են ավտոտնակներում, մոտակա փողոցներում՝ պարզաբանելով, որ անձրեւ է գալիս:

Սեպտեմբերի 14-ի առավոտյան ջուրը չորացել է, սակայն Դաքքայի ճանապարհները պահպանել են կարմիր երանգը:

Կուրբան-բայրամը մահմեդական երկու գլխավոր տոներից է, որը նշանավորում է հաջի ավարտը: Այդ օրը մահմեդականները կենդանիներ են զոհաբերում, իսկ միսը բաժանում ընտանիքի անդամների եւ ընկերների միջեւ, ինչպես նաեւ աղքատներին: