Բրազիլիայի դատախազությունը նախկին նախագահ Ինասիու Լուլա դա Սիլվային եւ նրա կնոջը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Բրազիլական Petrobras ընկերությունը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել 2014 թվականին, երբ հայտնի է դարձել, որ պայմանագրեր են ստորագրվել եւ դրանց գումարից 3%-ի չափով պարգեւավճար ստացել: Հետագայում այդ միջոցներն օգտագործվել են քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց կաշառելու համար:

Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ գների բարձրացումն ու կաշառքները հանցավոր սխեմայի հեղինակներին շուրջ 3.8 մլրդ դոլար են բերել:

Ավելի վաղ Կուրիտիբա քաղաքի ոստիկանությունը հաղորդել էր, որ դա Սիլվան եւ նրա կինը շուրջ 748 հազար դոլար են ստացել OAS շինարարական ընկերությունից՝ Petrobras-ի հետ կապված ապօրինի սխեմայի արդյունքում: