Չինաստանի օդերեւութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան «Մերանտի» թայֆունը կհասնի Արեւելյան Չինաստանի Ֆուձյան նահանգի ափամերձ շրջաններին։ Քամու առավելագույն ուժգնությունը կարող է հասնել 40-50 մ/վրկ։ Օդերեւութաբանները նախազգուշացրել են հնարավոր ավերածությունների մասին, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
«Մերանտիի» կապակցությամբ նահանգում արտակարգ արձագանքման ռեժիմի առաջին աստիճան է սահմանվել։ Մանկապարտեզներում, դպրոցներում եւ նախնական դպրոցներում պարապմունքները հետաձգվել են։
Մինչեւ Չինաստանին հասնելը թայֆունը մոլեգնել էր Թայվանում։



























