Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն անհանգստություն է հայտնել քրդաբնակ քաղաքների քաղաքապետարաններում հարկադիր ծառայողների նշանակման հետ հետ կապված։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանը նշել է, թե իշխանությունները ահաբեկչությանը աջակցելու պատրվակով որոշ ընտրված քաղաքապետերի հեռացնում են պարտականություններից եւ հարկադիր կատարողների նշանակում քաղաքների կառավարիչ։

ԱՄՆ դեսպանն այս հանգամանքն անհանսգտացնող է համարել՝ շեշտելով, թե հույս ունի, որ այս ամենը ժամանակավոր է, եւ Թուրքիայի քաղաքացիները կրկին հնարավորություն կունենան ընտրելու տեղական ինքնակառավարման մարմիններին։

Նշենք, որ մի շարք քրդաբնակ վայրերում իշխանությունների հեռացրել են քուրդ քաղաքապետերին ու քաղաքների կառավարումը հանձնել հարկադիր կատարողներին։