Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Հինքլի Պոյինթում վերջին 20 տարվա ընթացքում երկրում առաջին ատոմային կայանի շինարարության պայմանները եւ պլանները: Սա առեւտրական նախագիծ է, որն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, հայտնում է BBC-ն:  

«Հինքլի Պոյինթ- С» կայանը կտեղակայվի Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սոմերսեթի կոմսությունում արդեն գոյություն ունեցող ԱԷԿ-ի տեղում: Այն կկառուցի   ֆրանսիական EDF ընկերության գլխավորած կոնսորցիումը, որին, որպես ներդրողներ, մաս կկազմեն նաեւ չինական պետական ընկերություններ:  

Ֆրանսիան համաձայնել է ստանձնել ծախսերի երկու երրորդը, Չինաստանը` մեկ երրորդը: ԱԷԿ-ի շինարարությունը 16 մլրդ ֆունտ կարժենա (մոտ 26 մլրդ դոլար):

Նոր էլեկտրակայանը երկու ռեակտոր կունենա, որոնց շահագործումը մոտ  60 տարի կկազմի: Հաշվարկների համաձայն, կայանը կապահովի Միացյալ Թագավորության էլեկտրաէներգիայի պահանջմունքի մոտավորապես   7 տոկոսը:

Как и почему курение вызывает сердечную недостаточность?