ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մաղթել է նախագահական մրցարշավում հասնել եզրագծին եւ չկորցնել էստաֆետի նշաձողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումն է չներքաշվել ԱՄՆ ընտրարշավի ընթացքի մեջ»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային այն հայտարարությունը, թե Քլինթոնը եթե ընտրություններում հաղթի, կկարողանա դիմանալ պաշտոնավարման ամբողջ ժամկետի ընթացքում:
«Ինչ վերաբերում է նախագահ Օբամայի այդ հայտարարությանը, ապա գլխավորն այն է, որ էստաֆետի նշաձողը չընկնի եւ երկրորդ անգամ էստաֆետը մեկնարկելու որոշում չընդունվի»,- ասել է Զախարովան:





























