Ֆիլիպինները չեն մասնակցի Հարավ-Չինական ծովում ԱՄՆ-ի հետ համատեղ պարեկմանը: Այդ մասին  հայտնել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, հայտնում է «Սինհուան»:  Աղբյուրի համաձայն, Դուտերտեն ամերիկացիների հետ համատեղ պարեկումները   «թշնամական գործողություն» է կոչել:

Ավելի վաղ Ռոդրիգո Դուտերտեն ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներին կոչ էր արել լքել Ֆիլիպինները` դա բացատրելով նրանով, որ իսլամիստները կարող են ամերիկացի զինվորականներին իրենց թիրախը դարձնել: Մինչ այդ, ֆիլիպինյան նախագահը ԱՄՆ-ի նախագահին   «անբարոյականի որդի» էր կոչել , չնայած հետո զղջացել էր դրա համար: